ՀՀ ԱԻՆ-ը և Համաշխարհային բանկը միասին կիրականացնեն աղետների կառավարման ծրագիրը

0
135

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 9-ին «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» (Armenia National Disaster Risk Management Program) շրջանակներում ընդունել է Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության առաքելության ներկայացուցիչներին՝ աղետների ռիսկի կառավարման մասնագետ և առաջադրանքի թիմի ղեկավար Տաֆաձվա Դուբեի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվեցին «Աղետների ռիսկի կառավարման» ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից տեխնիկական աջակցության հնարավորությունները: Կողմերն անդրադարձան քիմիական թափոնների պահպանման և վերացման գործընթացում Համաշխարհային բանկի տեխնիկական և խորհրդատվական օժանդակության հնարավորություններին, ինչպես նաև՝ ընդգծվեց ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանական և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունների արդիականացման ճանապարհային քարտեզի մշակման կարևորությունները: 

Իր խոսքում նախարարը շեշտեց, որ այս ուղղությունների արդիականացումն ու զարգացումը անկյունաքարային նշանակություն ունի աղետների ռիսկի նվազեցման և հետևապես բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացման հարցում: 

Կողմերը քննարկեցին նաև Հայաստանում մարզային և համայնքային մակարդակներում աղետների ռիսկի մոնիթորինգի և գնահատման թվային համակարգի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

http://armenpress.am/arm/news/908313/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here