Թուրք հայտնի արձակագիր Էլիֆ Շաֆաքը, որը հայերի շրջանում ճանաչված է նաև Հայոց ցեղասպանության թեմայով «Ստամբուլի ընկեցիկը» գեղարվեստական վեպով, հայտարարել է իր բիսեքսուալ լինելու մասին: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է ‘Diken.com.tr’ թուրքական կայքը:
Աղբյուրի համաձայն` Շաֆաքն այդ խոստովանությունը կատարել է Նյու Յորքում ‘TED Talks’ պարբերականին տված հարցազրույցում: Շաֆաքը նաև նշել է, որ ինքը միշտ փոքրամասնությունների իրավունքների թեման բարձրաձայնող մտավորականներից է եղել, սակայն միաժամանակ մտավախություն է ունեցել, որ եթե հայտնի իր բիսեքսուալ լինելու մասին, ծաղրի և ատելության թիրախ կդառնա:
Հիշեցնենք, որ նաև հայերեն թարգմանված ու հրատարակված «Ստամբուլի ընկեցիկը» վեպի պատճառով Թուրքիայում 2006 թ. դատական գործ էին հարուցել Էլիֆ Շաֆաքի դեմ: Հայցի պատճառն այն էր, որ սույն ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում էր Առաջին աշխարհամարտի ընթացքում կատարված Ցեղասպանության փաստը։ Սակայն դատաքննության ժամանակ Շաֆաքի դեմ երկու մեղադրանքներն էլ հանվել էին` ապացույցների անբավարարության պատճառով:
Akunq.net