Նախիջեւանի Ռազմականացման Սպառնալիքը Հայաստանի Համար

0
150

Bellingcat միջազգային հետազօտական խումբը հրապարակել է վերլուծութիւն՝ Նախիջեւանում Ադրբեջանական սպառազինութեան կուտակման ու Հայաստանի համար տարածաշրջանի ռազմականացման վտանգների մասին:

Աղբիւրը նշում է, 2012-ից յետոյ Ադրբեջանը լայնածաւալ ռազմական շինարարութիւն է իրականացնում Նախիջեւանում՝ ճարտարագիտական աշխատանքներ կատարելով, հրասայլեր, օդուժ, Հակաօդային պաշտպանութեան ուժեր ու հրետանի տեղակայելով:

Նոյնիսկ առանց ուղղակիօրէն բախումներին ներգրաւելու, Նախիջեւանի ուղղութիւնը կաշկանդելու է հայկական ուժերին՝ նրանց մի մասը Ղարաբաղից հեռու պահելով:

Տեսականօրէն Էքսկլաւի (Նախիջեւան-Խմբ.) դերը կարող է փոխել հաւասարակշռութիւնը յօգուտ Ադրբեջանի: Ինչեւէ, Հայաստանն առաւելութիւն ունի շնորհիւ Նախիջեւանի՝ Ադրբեջանից առանձնացուած լինելուն:

Ադրբեջանի հիմնական թիրախը կարող են լինել ռազմավարական նշանակութեան կէտերը Հայաստանի Հանրապետութեան տարածքում: Դրանք են «Ս-300» զենիթահրթիռային համակերգերը, որոնք պաշտպանում են Ղարաբաղի երկինքն ու կաշկանդում են Նախիջեւանի օդանաւերը, ճանապարհները, որոնք գտնւում են Ադրբեջանի հրետանու թիրախում, ու Երեւանը: Թէեւ վերջինիս հարուածը յղի է Ադրբեջանի համար ծանր հետեւանքներով, հայ զինուորականները պէտք է հաշուի առնեն նման սցենարը:

Հայաստանի հարաւում կամ տեղակայուած «Ս-300» համակարգերի ոչնչացման փորձը կարող է լայնածաւալ պատերազմի սկիզբ դառնալ: Ադրբեջանական օդուժն առաւելութիւն կը ստանայ այդ դէպքում: Հայերին անհրաժեշտ է կատարելագործել «Ս-300»ների տեղակայման վայրի արագ փոփոխման հմտութիւնները (տեխնիկապէս դա հնարաւոր է անել 30 րոպէում): Սակայն հայերի կողմից է նաեւ ռելիէֆը (մակերեւոյթը, ցցուածքը-Խմբ.)՝ մինչեւ 1800 մեթր բարձրութեամբ լեռները բարդացնում են Ադրբեջանի գործողութիւնները: Հայկական կողմը նաեւ լաւ դիրքեր է զբաղեցնում, որոնք թոյլ կը տան կրակ բացել Նախիջեւանի ուղղութեամբ. դրանց մի մասը հայերը զբաղեցրել էին 2014-ին, մէկ գիշերում անսպասելի գործողութիւն իրականացնելով:

Նախիջեւանի սպառազինումը զարմանալի չէ՝ հաշուի առնելով տարածաշրջանում ռազմավարական շահերի բազմակի փոփոխութիւնները, ներառեալ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ աւելի ու աւելի սերտ դարձող յարաբերութիւնները: Այդ պատճառով հնարաւոր է, որ որեւէ գերտերութիւն փոխէ իր դիրքորոշումը Նախիջեւանի կարգավիճակի վերաբերեալ՝ աշխարհաքաղաքական թոյլտուութիւն տալով Ադրբեջանին ապագայում հակամարտութիւն սկսելու եւ աւելի մեծ ազատութիւն տրամադրելով տարածաշրջանը ռազմականացնելու հարցում:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here