ԼՂ խնդրի կարգավորման համատեքստում Հայաստանը երբեք նախապայմաններ չի դրել. Շարմազանով

0
119

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում Հայաստանը երբեք նախապայման չի դրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև բանակցություններին:

«Հայաստանը մշտապես կողմնակից է եղել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը և այդ համատեքստում նախապայման չի դրել»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նրա խոսքով, սակայն, դա չի նշանակում, որ նախագահների մակարդակով եռանախագահող երկրների բարձրագույն ներկայացուցիչների ներկայությամբ բազմիցս ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է շարունակաբար չկատարել:

«Առավել ևս անտեղի է այդ համաձայնությունները ներկայացնել որպես հայկական կողմի նախապայմաններ»,- շեշտեց Շարմազանովը:

http://armenpress.am/arm/news/909106/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here