ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի խոհարարների և հացթուխների մասնակցությամբ զորավարժություններ են մեկնարկել

0
94

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ռուսական ռազմաբազայի խոհարարները դաշտային վերապատրաստման քննություններ են հանձնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Հայաստանի «Կամհուդ» բարձր լեռնային զորավարժարանում ուսումնական պատրաստվածությունը ստուգելու շրջանակներում զորավարժություններ են մեկնարկել ռազմական խոհարարների և հացթուխների մասնակցությամբ: Մեկ շաբաթվա ընթացքում ռազմական խոհարարները և հացթուխները նոր բաղադրատոմսերով սնունդ կպատրաստեն և հաց կթխեն դաշտային պայմաններում վերապատրաստման քննություններ հանձնող զինծառայողների համար:

Բարձր լեռնային պայմաններում անցկացվող զորավարժություններին կմասնակցի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման ավելի քան 100 զինծառայող, ներգրավված է 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:

Խոհարարները և հացթուխները զորավարժությունների ընթացքում կանցնեն նաև կրակային և ֆիզիկական վերապատրաստման դասընթացներ:

 

http://armenpress.am/arm/news/909076/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here