ԵՄ-ի երկրները թերահավատ են միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարների հարցում. Տուսկ

0
131

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրների ղեկավարները թերահավատորեն են տրամադրված միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարների հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ամփոփելով ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքները:

«Թուրքիայի անդամակցությանը վերաբերող թերահավատությունը երեկ շատ ակնհայտ Էր»,-ասել Է Տուսկը լրագրողներին: Թուրքիան 1963 թվականին ասոցացման համաձայնագիր Է ստորագրել ԵՄ-ի հետ, իսկ 1987 թականին միությանն անդամակցելու հայտ Է ներկայացրել: Սակայն անդամակցության շուրջ բանակցություններն սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում՝ դրանք քանիցս կասեցվել են տարաձայնությունների պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

http://armenpress.am/arm/news/909633/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here