Ադրբեջանն Արցախ այցելած CNN-ի հաղորդավարին կներառի «սև ցուցակում»

0
115

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Բաքուն ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենին Արցախ այցելելու պատճառով կներառի «սև ցուցակում»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, հեղինակավոր CNN  հեռուստաընկերության թղթակից Էնթոնի Բուրդենն այցելել է Հայաստան և Արցախ՝  իր «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար ռեպորտաժ պատրաստելու համար: Բուրդենը հարցազրույցներ է անցկացրել արցախյան Շուշի քաղաքում, մասնավորապես՝ Ջդրդուզի կիրճում, որտեղ նա  ճաշակել է ժենգյալով հաց, շիլա, խորոված, տնական յոգուրտ,  թթի և հոնի օղի:

 

 

http://armenpress.am/arm/news/909922/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here