ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հայտարարել է, որ 2018 թվականի առաջին եռամսյակում արձանագրված դրական ցուցանիշները պետք է պահպանվեն և կատարելագործվեն։ Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների պաշտոնակատարներին, ինչպես նաև մարզպետներին հանձնարարել է հետևողական շարունակել աշխատանքները և պահպանել կառավարության բնականոն գործունեության ռեժիմը:
«Հատուկ ուշադրություն ենք դարձնում դրան, ճիշտ է գիտեմ, որ այդպես էլ եղել է, այս պահին հատուկ ուշադրություն և բնականոն ռեժիմի ենք անցնում»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է 10,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: