Ազնավուրը հայտարարել է, որ Ջոնի Հալիդեյի մահը սգացել է «հայկական ձևով»

0
132

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրն անդրադարձել է ֆրանսիական ռոքի աստղերից Ջոնի Հալիդեյի մահվանը և նշել, որ դա իրեն շատ է վշտացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Ազնավուրը նշել է Thé ou Café հեռուստատեսային հաղորդման ժամանակ:

Հալիդեյը մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 7-ին՝ իր հետևում թողնելով միլիոնավոր երկրպագուների և սգացող ընկերների:

«Ես դեռևս շատ մեծ ցավ եմ զգում, երբ կրկին տեսնում եմ նրան: Բայց ես ի տարբերությունների մյուսների՝ այլ որոշում կայացրեցի: Ես տեսա շատ մարդկանց, ովքեր ասում էին, որ նրանք ընկերներ են: Ես արդեն զգացել եմ դա Էդիթ Պիաֆի հետ: Ես որոշեցի սգալ հայկական ձևով: Երբ մենք կորցնում ենք մեր սիրելիին՝ մենք սգում ենք 40 օր և ես սգում էի»,- ընդգծել է 93-ամյա շանսոնյեն:       

http://armenpress.am/arm/news/919668/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here