«Արմենպրես»-ի արձագանքից հետո ադրբեջանական Azertag-ը հեռացրել է լատվիացի պատգամավորի հարցազրույցը

0
130

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտոնական Azertag լրատվական գործակալության կայքը հեռացրել է Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Իվարս Բալամովսկիսի՝ հունվարի 18-ին հրապարակված հարցազրույցը այն բանից հետո, երբ «Արմենպրես»-ը պատգամավորից փորձել է պարզաբանում ստանալ նրան վերագրված մտքերի՝ իրականությանը համապատասխանելու վերաբերյալ:

Պատգամավորին ադրբեջանցի լրագրողը վերագրել է որոշ հայտարարություններ, մասնավորապես իբր նա ասել էր, որ Ադրբեջանի ժողովրդավար հանրապետության մասին իմացել է Լատվիայում հայտնի մանկավարժ եւ գիտնական Ռոման Ալիեւի հեղինակած «Ադրբեջանի պատմությունը. կտրուկ շրջադարձ» գրքից:

Մեջբերվում էին հետևյալ տողերը. «Հետաքրքիր էր բացահայտել պատմության միանգամայն անհայտ էջեր,  օրինակ՝ այն զարգացումների մասին, որոնք նախորդել են Ադրբեջան անկախ պետության ստեղծմանը: Ադրբեջանական մտավորականության վառ ներկայացուցիչները գլխավորել են պայքարը իշխանության ձգտող դաշնակների եւ բոլշեւիկների դեմ: Ցավոք, հազարավոր ադրբեջանցի ընտանիքներ դաժանաբար սպանվել էին այս խմբավորումների կողմից»:

«Արմենպրես»-ը կապ հաստատեց պատգամավորի հետ՝ պարզելու, թե արդյոք նա է այս բառերի հեղինակը: Իվարս Բալամովսկիսը սկզբում չմտաբերեց, թե ինչ հարցազրույցի մասին է խոսքը, ապա խնդրեց էլեկտրոնային փոստով ուղարկել հոդվածը, որպեսզի աչքի անցկացնի: Հետագայում պատգամավորն այլեւս չպատասխանեց հեռախոսազանգերին, եւ քիչ անց նկատեցինք, որ հոդվածը կայքից հեռացված է:

Ստորեւ ներկայացնում ենք հեռացված հոդվածը, որի պատճենը հասցրել էինք պահպանել:

Այն հրապարակվել էր հունվարի 18-ին՝ ժամը 18:22-ին, իսկ այժմ բացակայում է:

http://armenpress.am/arm/news/919839/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here