«Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին

0
119

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հաջողված է համարում ընդդեմ թանկացումների հունվարի 19-ին իրակնացրած երթը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորն ընդգծեց, որ «Ելք» դաշինքի իրականացրած երթը բավականին լուրջ էներգետիկա ուներ: «Երթը նաև բավականին հետաքրքիր ներգրավվածություն ուներ մասնակիցների տարիքային խմբի առումով: Մենք ունենք ազդակներ, որ հաջորդ երթին ավելի մեծ թվով մարդիկ են մասնակցելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Միրզոյանը:

Նա նաև հավելեց, որ երթը տեղի է ունեցել աշխատանքային ժամի և անձրևի պայմաններում, ինչը, միգուցե, ազդել է մասնակիցների թվի վրա, սակայն ոչ էներգետիկայի:

Միրզոյանը նաև տեղեկացրեց, որ «Ելք» խմբակցության պատգամավորները պատրաստվում են հունվարի 23-ին մասնակցել գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին և ներկայացնել իրենց փաստարկները:

«Ելք» դաշինքը հունվարի 19-ին ընդդեմ թանկացումների երթ անցկացրեց: Դաշինքի առաջնորդներն արդեն հայտարարել են, որ հաջորդ երթն անցկացնելու են փետրվարի 5-ին: 

http://armenpress.am/arm/news/919765/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here