ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին

0
143

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ Է դարձել իտալացի քաղաքական գործիչ Միկելե Նիկոլետին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ պաշտոնում նրա հաստատումը տեղի Է ունեցել Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանի բացմանը:

Նիկոլետիի թեկնածությունը միակն Էր, պատգամավորներից այլեւս ոչ ոք այս անգամ չԷր առաջադրվել խորհրդարանի խոսնակի պաշտոնում:

Նիկոլետին այդ պաշտոնում փոխարինել Է Ստելլա Կիրիակիդիսին, որը ԵԽԽՎ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն Էր 2017 թվականի հոկտեմբերի սկզբին նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնաթողությունից հետո: ԵԽԽՎ-ի ղեկավարի լիազորությունների ժամկետը մեկ տարի Է՝ մեկանգամյա երկարացման հնարավորությամբ:

http://armenpress.am/arm/news/919792/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here