Հայաստանը դիտորդական առաքելություն կգործուղի ՌԴ նախագական ընտրություններին

0
169

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կգործուղի ՌԴ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հայաստանյան դիտորդական առաքելությունը ՌԴ կգործուղվի 2018 թվականի փետրվարի 11-ից մինչև մարտի 25-ը:

Առաքելության կազմում են ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Ս. Եղիազարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության գործավար Թ. Հովնանյանը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տ. Գևորգյանը:  

http://armenpress.am/arm/news/919828/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here