Հայաստանի վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

0
125

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 23-ին հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսետի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության օրակարգի հարցեր՝ գոհունակություն հայտնելով քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակից  և կարևորելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումն ու խորացումը: 

Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել տնտեսության տարբեր ճյուղերում բիզնես ծրագրերի իրականացման հնարավորություններին: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ սերտացնելու համագործակցությունը շվեյցարական կոնկրետ ընկերությունների և  Հայաստանի համապատասխան կառույցների միջև:

 

http://armenpress.am/arm/news/919970/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here