Պետք չէ հարկման դաշտը մանիպուլյացիայի ենթարկել. նախարարը որոշ ապրանքատեսակներից ԱԱՀ չգանձելու առաջարկի մասին

0
143

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարն անընդունելի է համարում որոշ ապրանքատեսակների մասով ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) չգանձելու առաջարկը: Այս մասին Ազգային ժողովում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Վարդան Արամյանը` նշելով, որ այդ հարկատեսակը բյուջեի կարևոր եկամուտներից է, որի հիման վրա էլ որոշ ծախսեր են պլանավորվել: «Մենք այդ մոտեցմանը դեմ ենք, քանի որ ԱԱՀ վճարում ենք բոլորս, դա բյուջեի եկամուտների կարևոր մասերից է: Եթե այդքանով քիչ ենք եկամուտ ստանում, հետևաբար այն ծախսերը, որ ստանձնել ենք ի՞նչ աղբյուրից ենք ֆինանսավորելու, որ լրացնենք այդ բացը: Տեղափոխելո՞ւ ենք այլ հարկերի մեջ, թե՞ պարտք ենք վերցնելու: Ճիշտ մոտեցումն այն է, որ ավելի մեծ հարկման բեռ դնենք սպառման վրա, քան արտադրական գործոնների` կապիտալի և աշխատուժի, որպեսզի տնտեսական աճը չտուգանենք»,«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարար Արամյանը:

Ըստ նախարարի` պետք չէ հարկման դաշտը մանիպուլյացիայի ենթարկել, անհրաժեշտ է սոցիալական ապահովության գործիքներով լուծել անապահով խավի հարցերը:

Անդրադառնալով Հայաստանում առկա գնաճին և տարածաշրջանի այլ երկրների հետ համեմատությանը` Վարդան Արամյանը նշեց, որ մեր երկրում ԱՊՀ երկրների համեմատ առկա է ավելի ցածր գնաճային ֆոն: «Եթե մեզ մոտ 12-ամսյա գնաճը 2.6 տոկոս է, միջինը գնաճը 1 տոկոս, ապա հարևան Վրաստանում տարեկան գնաճը 6.7 տոկոս է, միջինը` 6»,-ասաց նախարարը: Նա նշեց, որ այս հաշվարկները ներկայացնելիս հաշվի են առնվել նաև երկու երկրներում փոխարժեքների արժեզրկման չափերը: «Վրաստանում 5.8 տոկոսով է փոխարժեքը արժեզրկվել, մեզ մոտ` 0.6 տոկոսով, բնականաբար փոխարժեքը մեկին մեկ փոխանցման ազդեցություն չի ունենում գնաճի վրա: Ունենք նաև ներմուծման գների կշիռ: Երբ այս բոլորը համադրում ենք, տեսնում ենք, որ առկա գնաճային ֆոնը համադրելի է ընդհանուր տնտեսական զարգացումներին»,-հավելեց Վարդան Արամյանը:

ՀՀ Ազգային ժողովում հունվարի 23-ին կայացել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ: Ընթացիկ տարվա հունվարի 1-ից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմված գազի 1խմը 20 դրամովՏՄՊՊՀ գնահատականովայս շուկաներում գնաճնամբողջությամբ պայմանավորված է 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված հարկային դրույքաչափերի փոփոխությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

http://armenpress.am/arm/news/919969/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here