Կառավարությունն անհետաձգելի համարեց «Քաղաքացիական ծառայության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը

0
131

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի հունվարի 25-ի նիստում:

Վերը նշված փաթեթը հավանության էր արժանացել գործադիրի հունվարի 18-ի նիստում, որը ներկայացրել է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Փաթեթի ընդունմամբ ընդլայնվելու է քաղաքացիական ծառայության շրջանակը, համապատասխան մարմիններն ունենալու են մարդկային ռեսուրսները կառավարելու օրենքով սահմանված հստակ լիազորություններ, բացի այդ, քաղաքացիական ծառայության համակարգը ապակենտրոնացվելու է:

Փոփոխությունները պայմանավորված են նաև ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելու, պաշտոնների հստակ դասակարգում ունենալու հանգամանքով:

  

http://armenpress.am/arm/news/920247/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here