ՀՀ ֆինանսների նախարարը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է գնման ընթացակարգերի կատարելագործումը

0
134

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանիգլխավորությամբ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել են 2017 թվականի նախարարության իրականացրած, ինչպես նաև 2018 թվականին նախատեսվող այն գործողություններն ու միջոցառումները, որոնք միտված են գնման ընթացակարգերն ավելի պարզ և թափանցիկ դարձնելուն, դրանց մրցակցային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպմանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը: Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Նախարար Արամյանը նշել է, որ շատ կարևոր է նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև նման սերտ համագործակցությունը. նախարարությունը կարևորում է գնումների ոլորտում իրականացվող բարեփոխումների առումով նրանց ներգրավվածությունը: «Եթե նախկինում գնումների գործընթացին միջին մասնակցությունը3.2 էրայժմ 4.2 էև այդ ցուցանիշի դեպքում ֆիկտիվ մասնակցություն չկաբավականին լավարդյունքներ ունենքԱյստեղ մեծ է նաև ձեր ներդրումըՊետք է համատեղ ջանքերգործադրենքորպեսզի ճիշտ գործիքներով ճիշտ գործողություններ իրականացնենք», – ասել է նախարարը:

Հանրային ֆինանսների կառավարման մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանն ընդգծել է, որ 2017 թվականի ընթացքում նախարարության կողմից գնումների ընթացակարգերի մասնակից պատվիրատուներին տրվել է շուրջ 400 պարզաբանում, ինչպես նաև, ելնելով օրենսդրական փոփոխություններից, 2017 թվականի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը իրականացրել է շուրջ հազար որակավորված գնումների համակարգողների դասընթաց-վերապատրաստումներ:

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ կառավարության 2017թ. N 526-Ն որոշման մեջ նախատեսվող փոփոխությունները, որոնց վերաբերյալ նախագիծը հանրային քննարկման է դրվել e-draft.am իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում: Քննարկվել են գնման գործընթացների կազմակերպման օրենսդրության կիրարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, որոնց լուծման նպատակով նախաձեռնվել է հիշյալ որոշման մեջ փոփոխությունների նախաձեռնելու գործընթաց: Քննարկման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել ի հայտ եկած խնդիրներն ամփոփելու համար պարբերաբար նման աշխատանքային ևս մեկ հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

Հանդիպման ավարտին նախարար Վարդան Արամյանը իր գոհունակությունն է հայտնել քննարկման մասնակից ՀԿ ներկայացուցիչներին նախաձեռնությունների և համագործակցության համար»:

http://armenpress.am/arm/news/920456/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here