Ավելի քան 70 սպայական ընտանիք կնշի իր բնակարանամուտը

0
125

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի կազմավորման օրվա միջոցառումների շրջանակում Երևանում շահագործման կհանձնվի բնակելի շենք զինծառայողների համար: Այս մասին ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած տոնական համերգի ժամանակ իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ պաշտպանոթյան նախարար Վիգեն Սարգսյան! ը:

«Ավելի քան 70 սպայական ընտանիք կնշի իր բնակարանամուտը: Նրանց մեջ է հրետանային դիվիզիոնի հրամանատար, Զինված ուժերում 20 տարվա անթերի, այդ թվում երկար տարիներ առաջնագծում ծառայություն անցած փոխգնդապետ Հարությունյանը, նրա տիկինը Գայանեն և որդիները: Թող ձեր նոր օջախում մշտապես թևածեն սերն ու համերաշխությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Նախարարն ընդգծեց, որ 70 բանակարանն ակնհայտորեն անբավարար է հազարավոր սպաներ ունեցող բանակի համար: Նոր օերնսդրությամբ նախատեսված կարգով արդեն այս տարի կմեկնարկի սպայական անձնակազմի համար գերմատչելի բնակարանների հիպոթեկային ծրագիրը: Այն թույլ կտա յուրաքանչյուր տարի լուծել 500 սպայական ընտանիքի բնակարանի խնդիր:

«Այնպես որ, սպայական մասնագիտություն ընտրող երիտասարդն արդեն ռազմաուսումնական հաստատություն ընդունվելիս, վստահ կլինի, որ լուծված է իր ապագա ընտանիքի սոցիալական կարևորագույն հարցը»,-ասաց նախարարը:

http://armenpress.am/arm/news/920592/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here