ԵԽԽՎ նախագահը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հույս ունի

0
105

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Միկելե Նիկոլետին հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտափույթ խաղաղ կարգավորում կունենա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵԽԽՎ նախագահն ասել է ադրբեջանական Report-ի լրագրողի հետ զրույցում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում իմ դիրքորոշումը համընկնում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիրքորոշման հետ»,- հայտնել է նա:

Նիկոլետին ընդգծել է, որ ԵԽԽՎ-ն հարգանքով է մոտենում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործունեություն ծավալող միջազգային կազմակերպության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաև ՄԱԿ-ի դերակատարություններին: Նա նշել է, որ ԵԽԽՎ-ն պատրաստ է աջակցել ցանկացած գործունեության, որն ուղղված է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը:

http://armenpress.am/arm/news/920653/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here