ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց զոհված հայորդիների հիշատակին

0
123

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն այցելեց Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Սարգսյանը ծաղիկներ խոնարհեց Անհայտ զինվորի հուշաքարին, սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Ավելի վաղ «Եռաբլուր» էին այցելել Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունները: Հայոց բանակի օրվա առիթով «Եռաբլուր» պանթեոնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հանձնվել են հերոսներին հետմահու շնորհված պետական բարձր պարգևները, ՀՀ նախագահական նստավայրում ևս տեղի կունենա հանդիսավոր արարողություն, իսկ երեկոյան նաև՝ տոնական համերգ:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրել է Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնի համար: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել նրա հետ:

http://armenpress.am/arm/news/920578/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here