Ձմեռային Օլիմպիադա կայցելեն աշխարհի 21 երկրների ղեկավարության ներկայացուցիչներ

0
148

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային Օլիմպիադա, որը փետրվարի 9-25-ն անցկացվելու Է Կորեայի Հանրապետությունում, այցելելու պատրաստակամություն են հայտնել աշխարհի 21 երկրների ղեկավարության ներկայացուցիչներ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 29-ին մամուլի համար բրիֆինգում հայտնել Է Ազգային անվտանգության գրասենյակի փոխտնօրեն Նամ Գվան Պհյոն: «Փյոնչհանում Օլիմպիադայի ժամանակ Հարավային Կորեա կայցելեն 21 երկրների 26 բարձրաստիճան հյուրեր, նրանցից 16- ներկա կլինեն բացման արարողությանը»,- նշել Է նախագահի վարչակազմի աշխատակիցը:

«Նաեւ մենք սպասում ենք 92 երկրների 2943 մարչզիկների, ինչը մարզիկների ամենամեծ թիվն Է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ»,- հավելել Է նա: Վարչակազմի աշխատակցի խոսքով՝ ԱՄՆ-ն ներկայացնելու Է փոխնախագահ Մայքլ Փենսը, Ճապոնիան՝ վարչապետ Սինձո Աբեն, Չինաստանը՝ ՉԺՀ-ի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Խան Չժենը, Գերմանիան՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Բացի այդ, Կորայի Հանրապետություն կայցելի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

http://armenpress.am/arm/news/920598/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here