Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհել է բարձրագույն զինվորական կոչումներ

0
106

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը բանակի օրվա առթիվ hայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, ինչպես նաև մատուցած նշանակալի ծառայությունների համար շնորհեց բարձրագույն զինվորական կոչումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պարգևատրման արարողությունը կայացավ Նախագահական նստավայրում:

Նախագահ Սարգսյանը Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին հանձնեց գեներալ-գնդապետի զինվորական կոչումը խորհրդանշող ուսադիրները:

Նախագահը գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհել ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանին, ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերիկ Քոչարյանին:

http://armenpress.am/arm/news/920587/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here