ԶԼՄ-ներին հայտնի Է դարձել Samsung-ի Galaxy S9 նոր սմարթֆոնի գինը

0
123

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung-ի Galaxy S9 ֆլագմանական սմարթֆոնի գինը փոքր-ինչ բարձր կլինի նախորդից՝ Galaxy S8-ից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է ETNews հարավկորեական հրատարակությունը:

Հարավային Կորեայում նորույթն արժենալու Է 890-935 դոլար այն դեպքում, երբ նախորդ մոդելի համար գնորդներին հարկ Էր լինում վճարել շուրջ 875 դոլար: Ավելի վաղ Ցանցում հայտնվել Էր Galaxy S9 եւ S9 Plus սմարթֆոնների առջեւի մասի պատկերները: Դրանք հրապարակել Էր Venture Beat պորտալը:

Samsung-ը Galaxy S9 եւ S9+ առաջատար սմարթֆոնները կներկայացնի փետրվարի 25-ին՝ Բարսելոնում Mobile World Congress ցուցահանդեսի մեկնարկից մեկ օր առաջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

These are the Samsung Galaxy S9 and S9+ https://t.co/DCzOvO7OVQ by #testa_dox via @c0nvey pic.twitter.com/67PU9LQzyy

— MadBunnyPR (@Moraloff) 27 января 2018 г.

http://armenpress.am/arm/news/920787/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here