Իտալիան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում առավելագույն ուշադրություն կդարձնի ԼՂ հակամարտության կարգավորմանը

0
116

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում առավելագույն ուշադրություն կդարձնի Լեռնային Ղարաբաղի և ԵԱՀԿ գոտու մյուս ձգձգված հակամարտությունների կարգավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն:

«ԵԱՀԿ-ում մեր նախագահության ընթացքում առավելագույն ուշադրություն ենք դարձնելու Ուկրաինայի ճգնաժամի և ԵԱՀԿ գոտու ձգձգված հակամարտությունների` Լեռնային Ղարաբաղ, Մերձդնեստր, Վրաստան, կարգավորմանը»,– ասել է Իտալիայի ԱԳ նախարարը:

Նա ընդգծել է, որ իրենց համար առաջնահերթություն է լինելու ուկրաինական ճգնաժամը լուծելու որոշումների փնտրտուքներին աջակցելը:

http://armenpress.am/arm/news/920816/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here