ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակությանը

0
97

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանըհունվարի 30-ին ընդունել է Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակությանը, որը գլխավորել է ԵՀ Հարևանության և ընդլայնման հարցերովգլխավոր տնօրինության ՀայաստանիԱդրբեջանիԲելառուսի և Արևելյան գործընկերությանհարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերն անդրադարձել են նախորդ տարվա ընթացքում համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքներին, նախանշել են հետագա անելիքներն ու քննարկել դրանց իրականացման մոտեցումները: Նախարար Վարդան Արամյանը կարևորել է կողմերի միջև արդյունավետ գործընկերության զարգացումը: «Մենք մշտապեսփորձում ենք առավելագույն արդյունքի հասնել մեր համակարգված և հետևողական աշխատանքիմիջոցով և բարձր ենք գնահատում ձեզ հետ համագործակցության դերն այդ հարցում», – ասել է Վարդան Արամյանը:

Վասիլիս Մարագոսն իր հերթին նշել է, որ կարևոր է կողմերի միջև ակտիվ երկխոսության պահպանումն ու հետագա խորացումը: «Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին ինչպեսմասնավոր հատվածի խթանմանայնպես էլ ընդհանուր ներդրումների մասովՊետք է գնահատելներկա վիճակն ու առաջնահերթություններ սահմանելորդեգրելով իրատեսական և թափանցիկգործելաոճ»,- ընդգծել է նա:

Հանդիպման ավարտին կողմերն ամփոփել են քննարկման արդյունքներն ու պայմանավորվածություն ձեռք բերել երկկողմ համագործակցության հետագա քայլերի վերաբերյալ:

http://armenpress.am/arm/news/920873/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here