ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՀՀ ԶՈՒ կազմավորման 26-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպել Վիեննայում

0
107

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հունվարի 30-ին Վիեննայի «Հայաստան» կենտրոնում կազմակերպել է ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ընդունելությանը մասնակցեցին ԵԱՀԿ-ում հավատարմագրված դիվանագիտական և ռազմական առաքելությունների ղեկավարներ, ռազմական խորհրդականներ, Ավստրիայի Զինված ուժերի և բանակի հրամանատարության բարձրաստիճան զինվորականներ, ավստրիահայ համայնքի հոգևոր առաջնորդներ և կազմակերպությունների ղեկավարներ:

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ Հայոց պետականության կայացման ու ամրապնդման գործում Հայոց բանակի անփոխարինելի առաքելությանը՝ ընգծելով, որ գրեթե երեք տասնամյակ շարունակ հայ զինվորը և հայ սպան հանդիսանում են տարածաշրջանային կայունության ու խաղաղության պահպանման գլխավոր երաշխավորը:

Դեսպանը հավելեց, որ առանց Հայոց բանակի մարտական պատրաստվածության բարձրացման, նրա հետագա զարգացմանն ուղղված մշտական բարեփոխումների իրագործման ՀՀ իշխանությունների հետևողական ջանքերի, հնարավոր չէ տարածաշրջանում կայուն ու հարատև խաղաղություն ու առաջընթաց ապահովել»:

http://armenpress.am/arm/news/921018/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here