Արծրուն Հովհաննիսյանը հերքում է դիվերսիոն ներթափանցման փորձի մասին ադրբեջանական լրատվամիջոցների լուրերը

0
105

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները՝ իբր հայկական զինված ուժերի կողմից Ղազախի հատվածում հայ-ադրբեջանական սահմանն անցնելու և դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Միայն Ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիվերսանտները սպիտակ համարներով ՈւԱԶ-ով կգնային դիվերսիայի։ Իսկ մեքենան ինչո՞ւ է հետևով նկարված, կամ եթե նկատել եք մեքենան, բա դիվերսանտները ու՞ր են»:

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը հրապարակել է խոցված ՈՒԱԶ-ի տեսանյութը, որում ակնհայտ երևում է, որ ՈՒԱԶ-ը ոչ թե ՀՀ ՊՆ սև համարանիշով է, այլ ունի սպիտակ համարանիշ:

http://armenpress.am/arm/news/922303/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here