Արոնյանի առաջին մրցակիցը հավակնորդների մրցաշարում Լիժենն է

0
146

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի վիճակահանությունն ավարտվել է, և շախմատիստները գիտեն իրենց մրցակիցներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը մեկնարկային տուրում կլինի Դին Լիժենը: Մյուս զույգերը կկազմեն Կրամնիկը և Գրիշչուկը, Կարյակինը և Մամեդյարովը, Կարուանան և Սոն:

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը կմեկնարկի մարտի 10-ին Բեռլինում: Շախմատիստները կխաղան 14 տուր և կունենան 4 հանգստյան օր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 420 հազար եվրո: 

 

http://armenpress.am/arm/news/922265/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here