Իրանը պատրաստ է գործարկելու Հայաստան-Իրան երկաթգիծը

0
186

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական կողմը պատրաստ է գործարկելու Հայաստան-Իրան երկաթգիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին լրագրողների հետ ճեպազրույցում կարեւոր համարեց ներդրումների իրականացումը: «Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են, եւ մենք պատրաստ ենք գործարկելու երկաթգիծը: Հայկական կողմը պետք է աշխատի ներդրող կողմին ներկայացնել»,-հավելեց դեսպանը:

Անդրադառնալով հյուսիս-հարավ մայրուղուն՝ Սեյեդ Քազեմ Սաջադին կարեւորեց նաև համատեղ ներդրումների իրականացումը: «Դուք  առաջ եկեք, մենք հաջորդ քայլը կանենք»,-նշեց նա:

Կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի նիստի օրակարգում հայտարարվեց Հայաստան-Իրան երկաթուղին կառուցելու համար ստեղծված «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերության լուծարման մասին:

 

 

 

 

http://armenpress.am/arm/news/922343/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here