Կարեն Կարապետյանն առաջարկում է մի քանի երկրի հետ մեղմացնել վիզային ռեժիմը

0
432

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց` արդյոք ԱԳՆ-ն առանձնացրել է այն երկրների ցանկը, որոնց հետ հնարավոր է մեղմացնել վիզային ռեժիմը: Միաժամանակ, վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանին հարցրեց` արդյոք կոմիտեն, ելնելով իր գործունեության բնույթից, ԱԳՆ-ին ներկայացրել է այն երկրների ցանկը, որոնց հետ իրենք կցանկանային ավելի դյուրին վիզային ռեժիմ ունենալ:
«Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք ԱԳՆ-ի հետ: Եվ ամեն ամիս կամ տարի տալիս ենք այն երկրների ցանկը, որոնց հետ ուզում ենք հեշտացնել վիզային ռեժիմը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Զարմինե Զեյթունցյանը:
Իր հերթին, Շավարշ Քոչարյանը ևս նշեց, որ այդ աշխատանքները տարվում են:
«Մի քանի երկիր կա, որոնց հետ վիզային ռեժիմը մեղմացնել որևէ վտանգ կամ խնդիր չի առաջացնի, բայց ուշացնում ենք», – նկատեց վարչապետը:

http://armenpress.am/arm/news/927201/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here