ԱՄԷ բարձրագույն ղեկավարությունը շնորհավորական ուղերձներ է հղել Արմեն Սարգսյանին

0
153

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից, շնորհավորական ուղերձներ են հղել ԱՄԷ-ի Էմիր Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանը, ԱՄԷ վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը, Աբու Դաբիի արքայազն, զինված ուժերի գլխավոր փոխհրամանատար Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը:

http://armenpress.am/arm/news/929272/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here