Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

0
167

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունները կիսում են կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

http://armenpress.am/arm/news/929275/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here