Կինն ազգի առանցքն է. Արմեն Սարգսյանը հասարակություններում կնոջ դերի մասին

0
97

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կնոջ դերը ժամանակակից հասարակություններում պետք է ավելի մեծացնել ու բարձրացնել: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է նաև հասարակությունում կնոջ դերի մասին: «Հիանալի կեսը մշտապես ակտիվորեն ներգրավված է քաղաքական, հասարակական, տնտեսական, մշակութային կյանքում` չհաշված արդեն ավանդաբար դարձած «կանացի» ոլորտները` առողջապահություն և կրթություն: Մենք ունենք կանայք կառավարությունում, խորհրդարանում, դեսպաններ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ձեռնարկատերեր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Արմեն Սարգսյանը:

Նորընտիր նախագահի խոսքով` կինն ազգի առանցքն է ոչ միայն Հայաստանում, այլև շատ այլ երկրներում: Պետք է արժանին մատուցել հայ կնոջը` կողակցին, մորը, դստերն ու քրոջը: «Շատ երկրներում նույնիսկ ամենադժվար ժամանակներում կանայք վստահորեն տարել ու տանում են ընտանիքի, հասարակության հիմնական բեռն իրենց ուսերին»:

Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում երդմնակալությամբ: Երկին անցել է խորհրդարանական կառավարման համակարգի:

http://armenpress.am/arm/news/929333/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here