Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ հայկական պատվիրակության անդամները ներկայացրին հանձնաժողովի 50-րդ նիստի աշխատանքները

0
121

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը ստանձնել է ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց պատվիրակության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

Պատվիրակության անդամները  մասնակցել են  օրերս կայացած խորհրդարանական վեհաժողովի տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 50-րդ նիստի աշխատանքներին, որտեղ Վահե Էնֆիաջյանը խոսել է Հայաստանում գործարար միջավայրի, դրա նպաստավոր կողմերի մասին:

Գեւորգ Գորգիսյանը ներկայացրեց, որ հանձնաժողովի անդամ 12 պետություններից փոխնախագահի պաշտոնում ընտրվելու իրավունք են ունեցել միայն 4 պետություններ, որից մեկը Հայաստանն է եղել:

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Գեւորգ Գորգիսյանն անդրադարձավ նախորդ տարի Կիեւում ՍԾՏՀ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ պետությունների պատվիրակությունները անցկացրել էին գաղտնի քննարկում, որին հրավիրված չի եղել հայկական պատվիրակությունը:

Դեպքից հետո անմիջապես հետո հայկական պատվիրակությունը հայտարարություն էր տարածել՝ որակելով այդ երեւույթը, որպես վիրավորանք: Հարցին, թե  արդյոք կիեւյան միջադեպը հետքը այս նիստի ժամանակ էլ էր նկատվում, ինչ վերաբերմունք կար հայկական պատվիրակության հանդեպ, Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց.

«Ամեն ինչ նորմալ էր, ուկրաինական պատվիրակության անդամների հետ նորմալ շփում է եղել»,-ասաց նա եւ հավելեց, որ միջադեպից հետո հայկական կողմը նամակներով դիմել էր բոլոր երկրներին, որպեսզի դատապարտեին կատարվածը:

Վահե Էնֆիաջյանն էլ հիշեցրեց, որ ըստ էության, Կիեւում կատարվածը,  ուղղված էր Ռուսաստանի դեմ:  Նա տեղեկացրեց, որ միջադեպից հետո պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է  նաեւ հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը եւ ներկայացրել մի շարք առաջարկներ՝ կանոնակարգում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ, որոնք  ընդունվել են:

http://armenpress.am/arm/news/929551/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here