Քաղաքագետը Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև լարված հարաբերությունների լավացում առաջիկայում չի տեսնում

0
122

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև շարունակվող լարված հարաբերությունների լավացում առաջիկայում չի սպասվում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետը նշեց, որ այդ ամենը միանշանակ ազդեցություն կունենա Ռուսաստանի տնտեսության վրա:

«Վերջերս թվում էր, թե երկրները ինչ-որ կերպ համաձայնության կգան Ուկրաինայի հարցում, դրանից հետո իրավիճակը կբարելավվի, սակայն Ռուբիկոնն արդեն անցած է»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում չի կարելի դրական փոփոխություն ակնկալել:

Ինչ վերաբերում է հետխորհրդային տարածքին՝ քաղաքագետը նշեց, որ Ուկրաինան կշարունակի տուժել այդ ամենից, Կովկասի հարավի վրա, սակայն,  սա քիչ կազդի, Կենտրոնական Ասիայի վրա՝ էլ ավելի քիչ: «Հայաստանի դեպքում դեռ չեմ տեսնում, որ սրա հետ կապված քաղաքական դժվարություններ լինեն: Հայաստանը փոքր երկիր է, և հետաքրքիր չէ գերտերությունների համար»,-ասաց նա:

 

 

http://armenpress.am/arm/news/929516/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here