Ադրբեջանի ընդդիմադիրները նախագահական ընտրությունների արդյունքների դեմ ուղղված հանրահավաք են իրականացնելու

0
257

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների դեմ ուղղված հանրահավաք է իրականացնելու:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է ադրբեջանական  azadliq.info լրատվական գործակալությունը:

Ազգային խորհուրդը ակցիայի անցկացման թույլտվություն ստանալու համար դիմել էր Բաքվի քաղաքապետարան, և դիմումը բավարարվել է:

Հանրահավաքը տեղի է ունենալու ապրիլի 14-ին Բաքվի Յասամալի շրջանում:

Ազգային ճակատը և ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը բոյկոտել էին  նախագահական արտահերթ ընտրությունները և ներկայումս չեն ճանաչում դրանց արդյունքները:

Ընդդիմադիր ուժի փոխանցմամբ` ընտրությունները չեն արտացոլում ժողովրդի կամքը և լեգիտիմ չեն:

«Ընտրության ընթացքում իրականացվել են նախորդ ընտրությունների կեղծիքները, կազմակերպվել են «կարուսելներ», մեկ անձը քվեարկել է մի քանի անգամ: Տեղի են ունեցել լցոնումներ»,-նշված է Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի հայտարարության մեջ:

2013 թվականին ստեղծված Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կազմում ընդգրկված են «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը, մեծ թվով ժողովրդավարական հասարակական եւ քաղաքացիական ակտիվիստներ:

 

http://armenpress.am/arm/news/929649/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here