ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

0
244

Մեր Մարոյի հոգու համար
Մոմ վառեցինք Տիրամոր դեմ,
Որ ճեփ-ճերմակ էր իր նման,
Եվ թափանցիկ, որպես եթեր:

Վառվեց մոմը երկա՜ր-երկա՜ր,
Ինչպես ինքն էր վառվել-հալվել,
Եվ զրկանքներ կրել անչափ
Այս աշխարհում արդարամեռ,:

Նա մոմի պես հալվեց, գնաց-
Ծոցում պահած գարունն անգին
Եվ քրոջն ու մորն իր սիրած-
Հանձնած Աստծո խղճմտանքին:

Հալվեց նա մեղմ, հալվեց հանդարտ,
Չբողոքեց ոչ մի պահի,
Եվ արցունքներն իր անսպառ
Իր մեջ առավ լուռ, անձկալի:

Տեր, թող Մարոն անցավ անցնի
Ճանապարհն իր հավերժության,
Որպես մեկը փերիներից-
Երկնափեշով իր մետաքսյա:

Եվ երկնքի հեռուներում
Նրա աստղը թող միշտ շողա,
…Եվ երգերը Լոռվա հանուն
Մեր սրտերում հավետ մնան…

ԱմալԻ

Մեր Մարոյի հոգու համար
Մոմ վառեցինք Տիրամոր դեմ,
Որ ճեփ-ճերմակ էր իր նման,
Եվ թափանցիկ, որպես եթեր:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here