Ապրիլի 20-ի միջոցառումների անոնս

0
167
20 ապրիլ, 2018                 
Ժամը Վայրը Միջոցառումներ «Արմենպրեսը»կլուսաբանի
   ՀՀ նախարարություններ    
11:00-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շենքի 9-րդ հարկի դահլիճում (Մ.Մկրտչյան 5) Բիզնես Արմենիան հրավիրում է լուսաբանելու Հայաստանում չինական «Նյու Յիդա» ընկերության ներդրումային խոշոր ծրագրի մեկնարկը։ Միջոցառմանը մասնակցում են. «Նյու Յիդա» ընկերության գործադիր տնօրեն Լուո Գանգը, Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, Բիզնես Արմենիայի գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը:  
  Պետական կառույցներ    
10:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Բաղրամյան 24, կենտրոնական մուտք, 2-րդ հարկ) տեղի կունենա «Երիտասարդական ոչ ֆորմալ աշխատանք և ֆորմալ երիտասարդական հետազոտություններ» միջազգային քառօրյա գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը։ Գիտաժողովին կմասնակցեն Եվրոպական 13 երկրի ներկայացուցիչներ:Գիտաժողովը կազմակերպվում է Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA.net) կողմից՝ Եվրամիության Erasmus+ ծրագրի աջակցությամբ և International Youth Studies /InYouS/ խորագիրը կրող երկարաժամկետ ծրագրի շրջանակներում: Գիտաժողովի բացմանը հրավիրված են մասնակցելու ներկայացուցիչներ ՀՀ ԿԳ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններից, Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակից: V
12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի կունենա ՀՑԹԻ տնօրինության հաշվետու ասուլիսը: Ասուլիսից հետո տեղի կունենա Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված «Հանրապետության ծնունդը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: V
  Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ    
12:00-ին «Երևան էքսպո» կենտրոնում /Հ.Հակոբյան 3/ տեղի կունենա «InTour Expo» և «SportWay» ցուցահանդեսների պաշտոնական բացման արարողությունը: Բացման արարողությունից անմիջապես հետո ցուցահանդեսի կոնֆերանս դահլիճում տեղի կունենա հայտնի ճանապարհորդող

և բլոգեր Ալեքսանդր Լապշինի ասուլիսը:

V
15:30-ին Առևտրաարդյունաբերական պալատում /Խանջյան 11/ տեղի  կունենա հանդիպում գործնական այցով Չինաստանի Շենյան քաղաքից Հայաստան ժամանած պատվիրակության հետ: Հանդիպման ժամանակ կքննարկվեն երկու երկրների միջև գործարար կապեր հաստատելու և ամրապնդման հետ կապված հարցեր: Ընդունող կողմ՝ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ՝ ի դեմս նախագահ Մարիամ Մանուկյանի:  
16:00-ին Երևանի Կապույտ մզկիթում /Մաշտոցի պողոտա թիվ 12/ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը, Երևանի պետական համալսարանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտն ու ՀՀ գրողների միությունը Իրանի գրականության մեծարման միջոցառումների շրջանակում հրավիրում են մասնակցելու «Շիրազ քաղաքի օր և Սաադիի մեծարում» խորագիրը կրող գիտաժողովին:  
  Մամուլի ակումբներ    
11:00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Բուզնադի 3/1, Երգի պետական թատրոնի հարևանությամբ) տեղի կունենա փաստաբան Գևորգ Դավթյանի և հոգեբան Սամվել Խուդոյանի ասուլիսը: Թեմա՝ «Իմ քայլը» շարժման և ոստիկանության գործողությունների իրավական ու հոգեբանական գնահատականը: Ինչպիսի՞ հոգեբանական գործիքներ են օգտագործվում և ի՞նչ քայլերի է պատրաստ հոգեբանական նման իրավիճակում գտնվող սոցիումը: Ինչո՞վ է տարբերվում «Իմ քայլի» գործողություններն այլ նմանտաիպ շարժումներից: V
12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «Հայաստանում խորանում է քաղաքական ճգնաժամը. ինչպե՞ս կզարգանան գործընթացները» թեմայով: Բանախոսներ. բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերությունում ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյան, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյան, քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյան:  
  Սպորտ    
16:00-ին Նոր Նորքի 7-րդ զ., Վիլնյուսի 4/3 հասցեում տեղի կունենա ՀՀ հրաձգության Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված Ֆեդերացիայի նախագահի մրցաշարի բացման արարողությունը /ապրիլի 20-22-ը/: Մրցմանը կմասնակցեն Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի, Զինաիդա և Յուրի Սիմոնյանների անվան հրաձգության դպրոցի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և Վանաձորի մարզիկները: Հեռ. 095578088  

http://armenpress.am/arm/news/930608/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here