ՄԻՊ-ը դատապարտել է լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ գործադրված բռնությունը

0
94

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը   խստորեն դատապարտել է լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ գործադրված բռնությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

«Լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու ցանկացած դեպք պետք է անհապաղ կանխվի, իսկ խոչընդոտած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների: Պաշտպանը կրկին շեշտում է, որ լրագրողների բնականոն աշխատանքի ապահովումը հատկապես կարևոր է զանգվածային այնպիսի միջոցառումների ժամանակ, երբ տեղի են ունենում հանրային նշանակության իրադարձություններ։

Պաշտպանի կողմից համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ քննչական կոմիտե»,- ասվում է հայտարարության մեջ։

http://armenpress.am/arm/news/930520/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here