+ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորել է Հայաստանի ներկայացրած 6 ծրագիր

0
91

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ապրիլի 19-ին մասնակցել է Արևելյան Եվրոպայի երկրների կրոնական նշանակության համաշխարհային ժառանգության հուշարձանների կայուն կառավարմանը նվիրված տարածաշրջանային թեմատիկ փորձագիտական խորհրդակցություն-հանդիպման բացման արարողությանը, որն անցկացվում է Համաշխարհային ժառանգության միջազգային աջակցության շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ Աշոտ Հովակիմյանը նշել է, որ ծրագրի իրականացումը կնպաստի կրոնական նշանակության Համաշխարհային ժառանգության հուշարձանների կայուն կառավարման մշակմանը՝ նախադեպ հանդիսանալով մյուս կրոնական նշանակության վայրերի համար թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում։

Նախարարի տեղակալը հույս է հայտնեց, որ խորհրդակցության արդյունքները կարևոր նախադեպ կհանդիսանան կրոնական նշանակության հուշարձանների կառավարման համար՝ թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում:

Խորհրդաժողովն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից և ԱԳ նախարարությաններքո գործող Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕի ազգային հանձնաժողովի քարտուղարության հետհամագործակցաբարՅՈՒՆԵՍԿՕի կողմից հաստատված և ֆինանսավորված ծրագրիշրջանակներում: 1996-2017թթընթացքում Հայաստանը ներկայացրել է 12 ծրագրային առաջարկորից 6-ըայդ թվում՝ նշված ծրագիրը հաստատվել և ֆինանսավորվել են ՅՈՒՆԵՍԿՕի կողմիցընդհանուր՝ 106,700 ԱՄՆ դոլար բյուջեով:

http://armenpress.am/arm/news/930648/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here