Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի նախագահին. կողմերը քննարկել են Երևանի վերջին իրադարձությունները

0
101

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Ուշադրության կենտրոնում են եղել Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։ Երկուստեք կարեւորվել է երկրում ներքաղաքական կայունության պահպանման եւ բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:

http://armenpress.am/arm/news/930946/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here