Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք, Թո՛ղ ողջ աշխարհ Հային կարդայ նախատինք:

0
832

Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք, Թո՛ղ ողջ աշխարհ Հային կարդայ նախատինք:

Աւետիս Ահարոնեան

-Տեղահանության իսկական նպատակը թալանն ու ոչնչացումն էր: Իրականում դա բնաջնջման մի նոր եղանակ էր: Երբ թուրքական իշխանությունների հրաման էին տալիս, փաստորեն, նրանք ամբողջ մի ԱԶԳի մահավճիռ էին արձակում:
ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒ – ԱՄՆ դեսպան Թուրքիայում, 1918թ.:

* * * *

-1915թ. սկիզբ առան այս Սարսափները որոնք իրենց հավասարը չունեն պատմության մեջ: Աբդուլ Համիդի ջարդերը դատարկ բան են թվում ժամանակակից թուրքերի իրականացրած կոտորածի համեմատությամբ:
ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆ – նորվեգացի գիտնական, 1916թ.:

* * * *

-Արեվմտահայերի բռնագաղթը այլ բան չէր քան քողարկված սպանդ: …Չկա աշխարհում որեվէ լեզու այնքան հարուստ և այնքան գունեղ, որով հնարավոր լիներ նկարագրել նման սարսափները:
ԺԱԿ ԴԸ ՄՈՐԳԱՆ – ֆրանսիացի գիտնական, 1917թ.:

* * * *

-Թուրքերը շարունակում էին իրենց նախկին քաղաքականությունը՝ կանգ չառնելով այնպիսի վիթխարի ջարդերի առաջ, որպիսիք կատարել չէր հանդգնում ԼԵՆԿԹԵՄՈՒՐԸ: Ոչինչ չի կարող արդարացնել զանգվածային ջարդերը, ամբողջ նահանգների ամայացումը, գյուղերի ու քաղաքաների տեղահանվող բնակուչությանը սովամահության դատապարտելը:
ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ – ռուս գրող, 1916թ.:

* * * *

-Ո՞վ կարող է նկարագրել այն զգացումները որոնք ճմլում են ականտեսի սիրտը, երբ նա խորհում է այս դժբապտ և հերոսական ԱԶԳի մասին, որն աշխարհը զարմացրել է իր խիզախությամբ և անվեհերությամբ, երբ դեռ երեկ Օսմանյան կայսրության ազգերից առավել կենսունակ ու առաջավորն էր, որն այսօր դառնում է սոսկ անցյալի հուշ:
ՖԱՅԵՋ ԷԼ ՀՈՒՍԵՅՆ, 1917թ.:

* * * *

-Այս ժողովրդի ողբերգությունն աննախադեպ իրադարձություն էր մարդկության պատմության մեջ: Ռազմական անհրաժեշտությամբ պատճառաբանված այդ միջոցառումը միայն պատրվակ էր որպեսզի քողարկվեր ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ աշխատասեր ու բարձր մշակույթի տեր մի ամբողջ ժողովրդի լրիվ ոչնչացումը: Հայերը մեռնում էին ամեն տեսակի երկրային մահերով, բոլոր ժամանակների մահերով:
ԱՐՄԻՆ ՎԱԳՆԵՐ – գերմանացի գրող, 1919թ.:

* * * *

-Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում եվ Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս լինելով Օսմանյան Թուրքիայի առանջնաշնորհյալ դաշնակիցը՝ ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար:
ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ – գերմանացի գիտնական

* * * *

-Աքսորելը նույն չափ ծանր է, ինչպես և մասսայաբար ոչնչացնելը և զարմանալի չէ, որ հայերը վերջիվերջո հույսեր կսկսեն դիմադրավել: Նույնիսկ հաջողության հույսեր չունենալով, այն միջոցները, որոնցով կատարվում է տեղահանությունը վկայում են, որ կառավարությունը իսկապես նպատակ ունի ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅ ԱԶԳԻՆ՝ Թուրքական պետության մեջ:
ՀԱՆՍ ՎԱՆԳԵՆՀԱՅՄ – Գերմանիայի դեսպան Թուրքիայում, 1915թ.:

* * * *

-Հողը մեկ անգամ չէ, որ կարմիր է ներկվել հայերի արյամբ, բայց պատերազմը ահռելի չափեր հաղորդեղ կոտորածին: Եղեռնը իրագործվում էր որոշակի դրոշմակերպով՝ բնակչությունը քաղաքներից տարվում էր ամայի վայրեր, խուլ կիրճեր և այնտեղ կոտորվում էր կամ սովամահության մատնվում: Դա սպանդ էր, ժողովրդի աննախադեպ ջարդ:
ՎԱԼԵՐԻ ԴՈՐԴԼԵՎՍԿԻ – ռուս արվեստագետ, 1917թ.:

* * * *

-Նույնիսկ «սահմանադրության» հռչակումից հետո էլ Օսմանյան քաղաքականության հիմնական կարգախոսը մնում էր «ԵՐԲ ՉԵՆ ԼԻՆԻ ՀԱՅԵՐԸ՝ ՉԻ ԼԻՆԻ ՆԱԵՎ ՀԱՅԱԿԱՆ ՀԱՐՑԸ»:
ՅՈԶԵՖ ՄԱՐԿՎԱՐՏ – գերմանացի գիտնական, 1919

* * * *

-Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ նրան մնում է՝ թանկագին արյուն է, որից ծնվելու է մի հերոսական սերունդ:
Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնում:
ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍ – ֆրանսիացի գրող, 1916թ.:

* * * *

-Բոլոր այդ չարագործությունները գործադրվել են հայերի նկատմամբ, թեև նրանց կողմից չի եղել ամենափոքր իսկ մարտահրավեր: Օսմանյան կառավարությունը ի վիճակի չէ թաքցնել իր հանցագործությունը՝ նախազգուշական միջոցների քողի տակ;
ԱՌՆՈԼԴ ԹՈՅՆԵՐ – անգլիացի պատմաբան, 1915թ.:

*Վ. Գլադսոնն ասել է. «Ցանկացած մեկը, ով անձամբ կծանոթանա փաստերի հետ, կհամոզվի, որ մարդկային լեզվի ուժը չի բավականացնի նկարագրելու այն, ինչն իրականում կատարվել ու կատարվում է և որ չափազանցումը, եթե մենք նույնիսկ հակված լինեինք դրան, մեր ուժերից վեր կլիներ… Դժբախտաբար, վայրի ցեղերը հայտնվեցին հայերի` հնագույն քրիստոնյա քաղաքակրթության և աշխարհի ամենախաղաղասեր, ամենաձեռնարկող և կշռադատող ազգի կողքին»:

Հայոց Ցեղասպանության ամենալայնամասշտաբ և հեղինակավոր վկայություններից մեկն է հանդիսանում Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան (1913-16թթ) Հենրի Մորգենթաուի «Հայոց ցեղասպանության գաղտնիքները» գիրքը: Նա՝ որպես անմիջական վկա, ատելությամբ նկարագրում է մարդկային պատկերացման սահմաններից դուրս գտնվող թուրքական իշխանությունների գազանությունները` համարելով այն «ողջ մարդկության պատմության ամենամեծ չարագործությունը»:

Գրքի նախաբանում նա գրում է. «Իրենց վկայությամբ ականատեսները պետք է հաստատեն պատմության ամենամեծ հանցագործությունը: Ես ինձանից վանել եմ բոլոր խոչընդոտները և որոշել եմ պատմել բոլոր իրադարձությունները, որոնց հետ ես բախվել եմ»:

Ահա նրա որոշ արտահայտությունները թուրք խուժանի գործողությունների մասին:

«Երիտթուրքերի ղեկավարները երազում էին կայսրության վերականգման իլուզիաների մասին : Թուրքերը, 2 դար լինելով քայքայվող ազգ, հանկարծ լկտիացան, սկսեցին արհամարհանքով նայել այն ազգերին, որոնցից շատ բան են սովորել և հորինեցին այդ նույն ազգերին ոչնչացնելու հրեշային մեթոդները»:

«Չնայած թուրքական կառավարության սահմանած գրաքննությանը` բազմաթիվ ամերիկացիներ՝ հատկապես միսիոներները, գալիս էին ինձ մոտ, ժամերով նստում էին իմ գրասենյակում և արցունքն աչքերին պատմում էին այն սարսափազդու տեսարանների մասին, որոնք նրանք տեսել ու վերապրել են: Նրանցից շատերը` թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ, հիվանդագինորեն ստանում էին հոգեկան ցնցում: Նրանք ինձ բերում էին ամերիկացի կոնսուլների նամակները, որոնցում մանրակրկտորեն նկարագրվում էին մղձավանջային տեսարանները, որոնք անհնար է բառերով նկարագրել: Այս ամենը խոսում է այն մասին, որ թուրքը գերազանցել է իր սատանայական վատ կերպարը, որը դարերի ընթացքում լավ հայտնի է դարձել բոլորին»:

«Մի՞թե 2 միլիոն անմեղ մարդկանց մորթը, կանանց, երեխաների, ծերերի անմարդկային կտտանքներով տարհանումը, հարյուրավոր քաղաքների ու գյուղերի ավերումը և նախօրոք որոշված թուրքի բոլոր դժոխային գործողությունները կմնան անպատիժ: Ինչքան էլ նրանք փորձեն թաքցնել մարդկանց մասսայական սպանություններն ու խոշտանգումնրը, միևնույն է, նման չարագործության ճիչը երկինք կհասնի»:

-Ինչպես ասել է անգլիացի պրոֆեսոր Դեյվիդ Լենգան` հայ ազգը, խրոխտորեն հաղթահարելով բոլոր խոչընդոտները, համաշխարհային մշակույթում ունենալով իր արժեքավոր ներդրումները, անցել է բազմադարյա պատմության ճանապարհը ու հիմա հպարտորեն ողջ աշխարհին է ներկայանում որպես համաշխարհային քաղաքակրթության օրորոց:

-Գարուն ա, ձուն ա արել…

…Ա՛խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ

Արհավիրքն այն օրերի.

-Աշխարհում ով մոռանա,

Ջուխտ աչքով թող քոռանա…

Պարույր Սևակ

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here