ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

0
178

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ապրիլի 23-ին հանդիպում է ունեցել ձերբակալության մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից:

«Այս հանդիպումը հույս է ներշնչում, որ հետագա երկխոսությունը կարող է կայանալ: Դաշնակցությունը անցած օրերի ընթացքում  երկխոսության հարթակ ձևավորելու ուղղությամբ ծավալուն աշխատանքներ է իրականացրել զանազան կողմերի և անձերի հետ, որպեսզի հնարավոր լինի լուծում գտնել երկրի և ժողովրդի առջեւ կանգնած այս թնջուկի լուծման շուրջ: Դաշնակցությունը, համաձայն չէ ձերբակալությունների հետ, նաեւ դեմ է, երբ վերջնագրեր են ներկայացվում:  Անհրաժեշտ է, առիթ ստեղծել, որ այդ երկխոսությունը տեղի ունենա, լուծումը գտնվի ու երկիրը չենթարկվի ցնցումների:

Հրանտ Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

http://armenpress.am/arm/news/931101/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here