Նադյա Մուրադը հորդորում է բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

0
96

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եզդի իրավապաշտպան և ակտիվիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու, 2016 թվականի սեպտեմբերից ՄԱԿ-ի մարդկային թրաֆիքինգի կոմիտեի բարի կամքի դեսպան Նադյա Մուրադը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրություն է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Ես միանում եմ հայ ժողովրդին` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը և կոչ անում բոլոր երկրներին ճանաչել այս ցեղասպանությունը»,- նշել է նա:

Նադյա Մուրադը ծնվել է Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ Սինջար նահանգի Քոչո գյուղում: 2014 թվականի օգոստոսին 21 ամյա Մուրադը ուսանող էր, երբ ԻԼԻՊ-ի գրոհայինները կոտորեցին գյուղի եզդի ազգաբնակչությանը՝ սպանելով մոտ 600 մարդու, ներառյալ նաև Մուրադի 6 հարազատ եղբայրներին և զարմիկներին: Մուրադը այն 6700 եզդի կանանցից մեկն էր, ով գերեվարվեց ահաբեկիչների կողմից: Նա Իրաքի Մոսուլ քաղաքում պահվել է որպես ստրկուհի: Նրա մարմնի վրա հայտնաբերվել են ծխախոտից ստացված այրվածքների հետքեր: Առաջին անգամ, երբ փորձել է փախչել, բռնվել է և դաժանաբար բռնաբարվել: 2014 թվական նոյեմբերին Նադիան կարողացավ փախչել, երբ իր տիրացուն մոռացել էր կողպել տան դուռը:

 

http://armenpress.am/arm/news/931137/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here