Արայիկ Հարությունյանն անդրադարձավ «Երևան» հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակին

0
133

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ «Երևան» հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակին, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է:

Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ իրենք դիմել էին դատարան՝ հիմնադրամից անհրաժեշտ տեղեկատվություն չստանալու համար:

«Բազմաթիվ տեղերից լսած կլինեք բողոքներ, երբ մարդիկ սեփականաշնորհում են ինչ-որ տարածք, իրենց ասում են՝ ինչ-որ գումար փոխանցեք նաև Երևան հիմնադրամին: Երբ ես Երևանի ավագանու անդամ էի, դիմեցինք հիմնադրամ և խնդրեցինք, որպեսզի 100 հազար դրամ և ավելի գումար վճարողների ցուցակ տրվի ինձ, որպեսզի այդ ցուցակները համեմատեի: Ես այդ ցուցակը չստացա, չստացավ նաև պատգամավոր Լենա Նազարյանը, և մենք որոշեցինք դատի տալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հարությունյանն՝ ավելացնելով, որ  երեկ պարզ է դարձել, «որ ափալ-թափալ փորձում են Երևան հիմնադրամը փակել»:

 

http://armenpress.am/arm/news/937034/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here