«Դեմ եմ»-ի անդամները պարտադիր բաղադրիչի ներդրումը մեկ տարով հետաձգելու պահանջով կդիմեն ԱԺ խմբակցություններին

0
157

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչին դեմ արտահայտվող «Դեմ եմ» նախաձեռնության անդամները կդիմեն Ազգային ժողովի խմբակցություններին` պարտադիր բաղադրիչի ներդրումը մեկ տարով հետաձգելու պահանջով: Լրագրողների հետ զրույցում «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանը նշեց, որ իրենց չի գոհացնում կառավարության արտահերթ նիստի ընթացքում հաստատված օրինագիծը, որով այս տարվա հուլիսի 1-ից պարտադիր բաղադրիչն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու: «Դեռ չենք ցանկանում դիմել ստանդարտ մեթոդների` նստացույցերի, երթերի և այլն: Ես հակված եմ, որ դիմենք Ազգային ժողովի խմբակցություններին, որ մեկ տարով պարտադիր բաղադրիչի ներդրումը հետաձգեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հարությունյանը:

Նա  ընդգծեց, որ մինչև հուլիսի 1-ը կհասցնեն գործողություններ իրականացնել, իսկ հետագա քայլերի մասին կհայտարարեն Ազգային ժողովի խմբակցությունների դիրքորոշումն իմանալուց հետո:

Լևոն Հարությունյանը նշեց, որ համաձայն չէ հնչող կարծիքների հետ, թե պարտադիր բաղադրիչի ներդրումը մեկ տարով հետաձգելու որոշումն անարդար կլինի: «Դեմ եմ» նախաձեռնության անդամները, որպեսզի պարտադիր բաղադրիչի ներդրումը մեկ տարով հետաձգվի, այդ ընթացքում կազմակերպվեն քննարկումներ, որոնց մասնակցություն կունենան նաև իրենք: Լևոն Հարությունյանն ընդգծում է, որ պետք է լինեն բաց և թափանցիկ քննարկումներ, որոնց մասնակցություն կունենան բոլոր շահագրգիռ կողմերը, իսկ քննարկումների արդյունքում օրենքը պետք է բերվի այնպիսի տեսքի, որ բոլորի համար լինի ընդունելի:

Կառավարությունը բուռն քննարկումների արդյունքում հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով 2018թ. հուլիսի 1-ից  ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը: Նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել  2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը:

http://armenpress.am/arm/news/937038/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here