Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների վնասաբերությունը նվազել է առողջապահության ոլորտում

0
107

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների վնասաբերությունն առողջապահության ոլորտում անցյալ տարի կազմել է 88.5 տոկոս: 2018 թվականի առաջին հինգ ամիսներին վնասաբերությունն ավելի ցածր է՝ տարբեր ապահովագրական ընկերությունների մոտ 79-85 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում  հանդիպում-զրույցի ժամանակ ասաց  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ վնասաբերության անկումը պետության համար այնքան էլ լավ չէ, քանի որ գումարները մնում են ապահովագրական ընկերություններին, մինչդեռ կարող էին ծախսվել առողջապահության համար:

Վնասաբերությունը բարձրացնելու համար նախարարը երկու տարբերակ առաջարկեց, կամ ապահովագրավճարներն իջեցնել, կամ էլ ավելի շատ ծառայություններ մատուցել սոցիալական փաթեթի շրջանակներում:

Անդրադառնալով մինչև 2021 թվականը ապահովագրության պարտադիր անցմանը, Թորոսյանը դժվարացավ պատասխանել ամբողջական ապահովագրությունը կանեն մասնավոր ընկերությունները, թե պետական ապահովագրական ֆոնդը:

Նշելով երկուսի ռիսկերն էլ, գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ պետությունը մինչ հիմա Հայաստանում լավ մենեջեր չի եղել: «Եթե մենք այնքան քաղաքական կամք ու ռեսուրսներ ունենք, որ կարող ենք աշխատեցնել այդ պետական ապահովագրությունը,ապա  ես կընտրեի դա»,-ասաց Արսեն Թորոսյանը, հավելելով, որ հունիսի վերջից քննարկումներ են սկսելու թեմայի հետ կապված: «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից էքսպերտներ ենք հրավիրել, որ մեզ օգնեն ճիշտ ընտրություն կատարել»,-հավելեց նա:

 

 

http://armenpress.am/arm/news/937763/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here