Հաջորդ կոռուպցիոն բացահայտումը կլինի «Երևան» հիմնադրամի հետ կապված. ԱԱԾ տնօրեն

0
92

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը խոստանում է առաջիկայում հրապարակել «Երևան» հիմնադրամի հետ կապված կոռուպցիոն բացահայտումներ և տեսանյութ: Այդ մասին Վանեցյանն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Մենք դատական մարմինների աշխատանքին չենք միջամտում, դա նաեւ վերաբերում է կալանավորումներին, երբ մենք միջնորդությամբ դիմում ենք դատարան եւ դատարանը չի տալիս համաձայնությունը։ Իմ կարծիքով, բավարար հիմքեր կային, բայց դատարանն այլ կերպ որոշեց, դատարանն է բարձրագույն մարմինը, բայց դա չի նշանակում, որ «Երևան» հիմնադրամում կատարված աշխատանքները եւ հայտնաբերված խախտումները մոռացվեցին։ Մենք շարունակում ենք աշխատել նույն կերպ, և առաջիկայում դուք կտեսնեք»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վանեցյանը։

Հարցին, թե ովքեր են ստիպել քաղաքացիներին գումարներ հատկացնել «Երևան» հիմնադրամին՝ Վանեցյանն ասաց, որ իրենց հաջորդ տեսանյութերից մեկը կլինի դրա մասին։

Հունիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել Երեւանիքաղաքապետարանի շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամումորի հոգաբարձուների խորհրդինախագահը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էԱԱԾ աշխատակիցները Երեւանիքաղաքապետարանի շենքից դուրս են բերել փաստաթղթերով լի մի քանի սեւ տոպրակորոնքտեղափոխել են բեռնատար մեքենայովԴրանից հետո հայտնի դարձավոր ձերբակալվել են«Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր ԿիրակոսյանըԱշոտ Ղազարյանըսակայնչկալանավորվեց դատարանի կողմից՝ չնայած ԱԱԾ-ն դիմել էր միջնորդությամբ:

 

 

 

http://armenpress.am/arm/news/937902/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here