Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան

0
96

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորների միության նախագահ Մանվել Գրիգորյանը կասկածյալի կարգավիճակում ներգրավվելուց հետո տվել է համապատասխան ցուցմունքներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, պատգամավորի պաշտպան Կարո Քամալյանըլրագրողների հետ զրույցում նշեց, որ Մանվել Գրիգորյանը ցուցմունք է տվել և հայտնել, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ ինքը որևէ առնչություն չունի:

«Նա հայտնել է, որ որևէ առնչություն չունի նշված ապրանքների հետ և իր համար զարմանալի է, որ այդ ապրանքներն իր սեփականության իրավունքով տարածքում են հայտնաբերվել: Իր ցուցմունքում նա նաև ավելացրել է, որ նշված տարածք ինքն այցելում էր հազվադեպ` տարին 2-3 անգամ»,- ասաց պաշտպան Քամալյանը:

Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ից ձերբակալված է: ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Մանվել Գրիգորյանի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին:

Ստացված տվյալների հիման վրա պարզ է դարձել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար:

 

http://armenpress.am/arm/news/938022/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here