77 կողմ, 3 դեմ. ԱԺ-ն հավանություն տվեց Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդությանը

0
128

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը: Փակ քվեարկության արդյունքները ներկայացրեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը:

Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քվեարկությանը մասնակցել են 82-ը: Կողմ է քվեարկել 77, դեմ 3 պատգամավոր: Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:

Ազգային ժողովը որոշում է տալ համաձայնություն՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու վերաբերյալ Գլխավոր դատախազի միջնորդությանը:

Ավելի վաղ Ազգային ժողովը հավանություն էր տվել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությանը: Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ էր քվեարկել 81, դեմ՝ 3, պատգամավոր: 1 քվեաթերթիկ համարվել էր անվավեր:

Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ից ձերբակալված էԻրականացված խուզարկություններով ՄանվելԳրիգորյանին պատկանող կամ նրա փաստացի տիրապետության տակ գտնվող առանձնատներումավտոմեքենաներումշենքերումշինություններում կատարվել են 6 խուզարկություններորոնցարդյունքում հայտնաբերվել և վերցվել են 26 նռնակ, 19 հակատանկային ականանետտրոիլային12 պայթաղյուսավելի քան 17.000 տարբեր տրամաչափի փամփուշտայլ ռազմամթերք ու հրազենԽուզարկությամբ հայտնաբերվել է նաև 71.760.000 ՀՀ դրամ, 80.000 ԱՄՆ դոլար, 67.350 եվրո, 246.500 ուկրաինական արժույթ:

Բացի այդԱրմավիրի մարզի Արշալույս գյուղի և Էջմիածին քաղաքի համապատասխան հասցեներում գտնվող շինություններում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 33 տրանսպորտային միջոցայդ թվում՝ «Ռոյս Ռոլս», «Տոյոտա Լանդ Կրաուզեր», «Մերսեդես», «Համմեռ»,  «Ռենջ ռովեռ սուպերչարջ», ինչպես նաև խորհրդային արտադրության՝ նաև կոլեկցիոնավտոմեքենաներայդ թվում՝ զինվորական նշանակության տրանսպորտային միջոցներ:

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի համապատասխան հասցեում կատարված խուզարկությամբ՝ կենդանիներ պահելու համար առանձնացված հատվածում հայտնաբերվել ենՏավուշի մարզի Չորաթան գյուղիՎերին Ծաղկավան գյուղիՇիրակի մարզի ԱխուրյանիԵրևանի մի քանի և Էջմիածնի դպրոցների աշակերտների և ուսուցիչների կողմից հավաքագրված գումարներով ապրիլյան քառօրյա պատերազմիմասնակիցների համար որպես օգնություն ուղարկված 2 հազար 67 տարա խտացրած կաթ, 160 հատ մսի պահածո, 44 հատ բանջարեղենի պահածո, 33 հատ ձեթ, 9 պարկ և 60 տուփ մակարոն, 14 տուփ թեյհիգիենայի պարագաներդեղորայքզինվորական նախշերով պայուսակներտուփերով ներքնաշոր:

Պահածոներիխտացրած կաթի տուփերի միջից և արկղերի վրա հայտնաբերվել են «Իմ քաջ զինվոր» վերտառությամբ աշակերտների գրառումներ:

http://armenpress.am/arm/news/938037/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here